ԼԼիլիթ Սեդրակյան

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3562 նոր դեպք. մահացել է 63 պացիենտ

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3562 նոր դեպք. մահացել է 63 պացիենտ

Jnews.ge կայքի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 9-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3562 նոր դեպք: 

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 4145 մարդ, մահացել՝ 63 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 879368 դեպք, որոնցից ապաքինվել են 822108-ը: Մահացածների ընդհանուր թիվը 12582 է:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 54470 թեստավորում,  31693-ը՝ հակամարմինների արագ թեստով, 18777-ը՝ ՊՇՌ թեստով:

Դրականության օրական ցուցանիշը 7.06% է, վերջին 14 օրվանը՝ 8.22%, վերջին 7 օրվանը՝ 7.91%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2.276.478 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 10660 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է գտնվում 40 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6286 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում է 1178 անձ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում