ՎՎարդուհի Հարությունյան

Ադրբեջանը մարդու իրավունքները խախտող երկրների շարքում առաջատարներից է. CIVICUS

Ադրբեջանը մարդու իրավունքները խախտող երկրների շարքում առաջատարներից է. CIVICUS

Մարդու իրավունքների պաշտպանության CIVICUS միջազգային կազմակերպությունը հրապարակել է 2021 թ. տարեկան զեկույցը, որի համաձայն՝ Ադրբեջանը ընդգրկվել է մարդու իրավունքների և ազատությունների ամենամեծ խախտումներով 24 երկրների ցանկում:

Այդ ցանկում տեղ են գտել նաև՝ Իրաքը, Սիրիան, Եգիպտոսը, Լիբիան, Ղազախստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Եմենը և այլն:

Զեկույցում նշվում է նաև, որ աշխարհում 10  մարդուց 9-ը ապրում են այնպիսի երկրում, որտեղ քաղաքացիական ազատությունները լրջորեն սահմանափակված են: Որպես 2021 թ. քաղաքացիական ազատությունների ամենատարածված խախտում՝ նշվում է ցուցարարների ձերբակալությունը:

Զեկույցում նշվում է, որ ամբողջ աշխարհում COVID-19-ը շարունակում է օգտագործվել որպես մարդկանց իրավունքները սահմանափակելու արդարացում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում