ԱԱրսեն Մկրտչյան

ԱԻՆ-ը ռումբի վերաբերյալ ահազանգ է ստացել

ԱԻՆ-ը ռումբի վերաբերյալ ահազանգ է ստացել

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 35-րդ փողոցի շենքերից մեկի 6-8-րդ հարկերում ռումբ է տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում