ԳԳոհար Սարգսյան

Նախատեսվում է ընդլայնել ՊՈԱԿ-ների ղեկավարների թեկնածուների շրջանակը

Նախատեսվում է ընդլայնել ՊՈԱԿ-ների ղեկավարների թեկնածուների շրջանակը

Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ին առաջին ընթերցումով քննարկել է ««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը:

Գլխավոր քարտուղարի կամ վարչության պետի ու բաժնի պետի պաշտոններ զբաղեցնելու համար նախատեսված է հանրային ծառայության առնվազն 4 կամ 3 տարվա ստաժ: Պետական ծառայության համակարգում գլխավոր քարտուղարի, վարչության պետերի ու նրանց տեղակալների, բաժնի պետերի պաշտոնները, Գայանե Գաբրիելյանի խոսքով, համադրելի են ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի հետ, և այդ պաշտոնում կարող են նշանակվել համապատասխան հմտություններ ունեցող այն անձինք, որոնց «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով թույլատրվում է զբաղեցնել հանրային ծառայության ղեկավար պաշտոններ:

Գայանե Գաբրիելյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան հանրային ծառայության կամ մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող անձանց ևս մասնակցելու գործադիր մարմինների ընտրությանը:

Հաջորդ փոփոխությամբ պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը վարձակալության կտրվի ոչ թե Կառավարության որոշմամբ, այլ Կառավարության որոշմամբ հաստատված կարգով:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը նշել է, որ տեխնիկական շտկում է կատարվել պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը Կառավարության որոշմամբ հաստատված կարգով վարձակալության տալու կարգավորման առումով:

Այդ կարգավորումն արդեն տեղ էր գտել 2020 թ. հուլիսին կատարված փոփոխություններում: Իսկ հաջորդ փոփոխությունը նպատակ ունի ընդլայնել ՊՈԱԿ-ների ղեկավարների թեկնածուների շրջանակը: Գլխադասային հանձնաժողովը տվել էր դրական եզրակացություն:

Պատգամավորներն անդրադարձել են ՊՈԱԿ-ի տնօրենի համար պահանջվող չափանիշների դյուրացման նպատակահարմարությանը, ոլորտում որակյալ մասնագետներ ներգրավելու անհրաժեշտությանը: Եզրափակիչ ելույթում Վահագն Հովակիմյանը հավաստիացրել է, որ ընդդիմադիր պատգամավորների վերոնշյալ մտահոգություններն այս նախագծի հետ առնչություն չունեն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում