Մնալ Հայաստանում, բայց աշխատել ամբողջ աշխարհի համար. մեկնարկել է նոր նախագիծ

ՆՆարե Ոսկանյան

Հայաստանում պաշտոնապես մեկնարկած աշխատուժի զարգացման ծրագրի հիմնական նպատակն է երիտասարդներին ու կանանց հնարավորություն տալ բարելավելու աշխատանքային հմտությունները և գտնել աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։

Ծրագիրն իրագործելու է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ գործընկեր կազմակերպությունների հետ միասին: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին արձանագրեց, որ հաճախ գործատուները դժգոհում են՝ որակավորում ունեցող կադրերը քիչ են, հանրության շրջանում էլ բողոք կա աշխատատեղերի բացակայության վերաբերյալ:

Լին Թրեյսի, Հայաստանում ԱՄՆ դեսպան - Այս պարադոքսը լուծելու համար պետք էր ինչ-որ մի բան արմատապես փոխել: Մենք հասկացանք, որ նոր մոտեցումներ են անհրաժեշտ: Այս ծրագիրը նպատակ ունի վերացնել աշխատուժի պահանջարկի և առաջարկի անհամապատասխանությունը:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրենի խոսքով՝ բարձր տեխնոլոգիաների, ագրոտեխնոլոգիաների ու տուրիզմի ոլորտում փորձելու են ցույց տալ, թե ինչ եղանակներով պետք է կրթել մարդկանց: Աշխատելու են կրթական հաստատությունների հետ՝ դպրոցից մինչև համալսարան:

Բագրատ Ենգիբարյան, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն - Սռաջինը պետք է ձևավորենք մասնագիտության պահանջարկը՝ մասնավոր հատվածի հետ միասին, պատրաստենք կրթական ծրագրեր, որ հինգ տարում մասնակցի առնվազն 10 հազար երիտասարդ (15-29 տարեկան), բաց է լինելու մնացածի համար, և 7 հազար օրինակի վրա կոնկրետ աշխատատեղի օրինակով ցույց ենք տալիս, թե ինչ աշխատանք են կատարում և ինչպես են զարգանում ու ինքնազարգանում:

Քրագրի հեռակա նպատակն է պատրաստել բարձր վարձատրվող, Հայաստանում մնացող, բայց ամբողջ աշխարհի համար աշխատող մասնագեներ:

Նախագծի արժեքը 8.5 միլիոն դոլար է, որից 7.5-ը հատկացրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, մեկ միլիոնը՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի գործընկեր այլ կազմակերպություններ:

Հեղինակ՝ Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում