Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է երեկ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն ԱԺ ամբիոնից անդրադարձավ երեկ խորհրդարանի շենքում տեղի ունեցած միջադեպին:

«Տվյալ միջադեպի «գլխավոր հերոսը», որը «Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկի օգնականն է, մի մարդ է, որն անցնում է նոյեմբերի 9-ի լույս 10-ի զանգվածային անկարգությունների գործով որպես մեղադրյալ, այդ թվում՝ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի մահափորձի գործով և «Ազատություն» ռադիոկայան ներխուժման փորձով՝ որպես մեղադրյալ: Չեմ մեղադրում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներին՝ նման մարդկանց իրենց օգնական նշանակելու հարցում:

Ավելի շատ ուզում եմ իմ դժգոհությունն արտահայտել իրավապահ մարմինների նկատմամբ, որովհետև ենթադրվում է, որ նմանատիպ խուլիգանական պահվածք ցուցաբերած անձինք ԱԺ միջանցքներում ազատորեն պտտվելու փոխարեն պետք է որ ՔԿՀ-ներում իրենց պատիժը կրեին»,- ասաց Աղաջանյանը:

Նա իրավապահ մարմիններին հորդորեց ավելի հետևողական լինել «նմանատիպ երևույթների նկատմամբ»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում