ՆՆարե Թադևոսյան

Հրդեհ Շրջանային փողոցում. այրվել են ածխի բրիկետներ և գույք

Հրդեհ Շրջանային փողոցում. այրվել են ածխի բրիկետներ և գույք

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 09։24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շրջանային փողոցում գտնվող նախկին «Ագաթ» գործարանի 3-րդ հարկից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շրջանային փողոցի թիվ 17/2 հասցեում գտնվող 5-հարկանի շինության 3-րդ հարկում գտնվող պահեստում (44 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։12-ին, մարվել՝ 10։42-ին։ Այրվել են ածխի բրիկետներ (2 խմ), կենցաղային իրեր (3 խմ) և գույք։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում