ՎՎարդուհի Հարությունյան

ԱՄՆ-ը հայտարարել է, որ կբոյկոտի 2022 թ. Պեկինի օլիմպիական խաղերը. Չինաստանն արձագանքել է

ԱՄՆ-ը հայտարարել է, որ կբոյկոտի 2022 թ. Պեկինի օլիմպիական խաղերը. Չինաստանն արձագանքել է

ԱՄՆ-ը դիվանագիտական բոյկոտ է հայտարարել Չինաստանում 2022 թ. ձմեռային Օլիմպիական խաղերին: Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պաշտոնական պատվիրակություն չի ուղարկի Պեկին՝ «Չինաստանում մարդու իրավունքների հետ կապված մտահոգությունների պատճառով»: Միևնույն ժամանակ նշվում է, որ ամերիկացի մարզիկները կարող են մասնակցել խաղերին՝ ստանալով կառավարության լիակատար աջակցությունը։ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակիի խոսքով՝ մարզիկներին պատժելը սխալ կլինի, սակայն ԱՄՆ-ից պաշտոնական պատվիրակություն չուղարկելը «հստակ ազդանշան կլինի» Պեկինի համար:

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիծյանը մեկնաբանել է ԱՄՆ հայտարարությունը՝ այն որակելով որպես «քաղաքական սադրանք»: Նրա խոսքով՝ ԱՄՆ քաղաքական գործիչները և դիվանագետները Օլիմպիական խաղերին ներկա լինելու հրավեր չեն ստացել, սակայն շարունակում են շահարկել այսպես կոչված «դիվանագիտական բոյկոտի» թեման:

«Եթե ամերիկյան կողմը շարունակի համառորեն պնդել այդ թեզը, Չինաստանը ստիպված կլինի վճռական պատասխան միջոցներ ձեռնարկել»,- նշել է Լիծյանը

Օլիմպիական խաղերը բոյկոտելու մասին ԱՄՆ հայտարարությունից հետո Նոր Զելանդիան հայտարարել է, որ ինքը նույնպես դիվանագիտական պատվիրակություն չի ուղարկելու Պեկին։ Մեծ Բրիտանիան և Ավստրալիան ևս դիտարկում են խաղերը բոյկոտելու հնարավորությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում