Մի փոքր թյուր պատկերացում ունեք խորհրդարանականների փոխհարաբերությունների մասին. Ռուբինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին

ԳԳոհար Սարգսյան

Ազգային ժողովում այսօր երդվեց նոր մանդատ ստացած, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը՝ Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը: Նա խորհրդարանում փոխարինել է Դավիթ Սեդրակյանին: 

Նիստի առաջին հատվածում «Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանը հիշեցրեց, որ իրենց ուժի նախաձեռնած՝ ռազմագերիների, պատանդների, անհետ կորածների և պահվող այլ անձանց ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձնելու խնդիրների թեմայով քննարկումը անցկացվելու է այսօր:

Նա Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվեց՝ արդյոք քննակմանը ներկա՞ են լինելու հարցերի համար պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները:

«Դուք մի փոքր թյուր պատկերացում ունեք ընդհանրապես խորհրդարանականների փոխհարաբերությունների և ԱԺ նախագահության և պատգամավորների փոխհարաբերությունների մասին: ԱԺ նախագահության պարտականությունն է ապահովել ԱԺ նորմալ, անխափան գործունեությունը, և այդ պարտավորությունը կատարվում է, իսկ թե կառավարությունից ով կգա կամ չի գա այդ քննարկմանը, ձեր և կառավարության փոխհարաբերությունների տիրույթում է կամ կառավարության նպատակահարմարությունների տիրույթում է»,- ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում