ՆՆարե Թադևոսյան

Ի հիշատակ զոհված մեր հայրենակիցների՝ պետք է համախմբված և միասնաբար կառուցենք մեր ամուր տուն-հայրենիքը. Արմեն Սարգսյան

Ի հիշատակ զոհված մեր հայրենակիցների՝ պետք է համախմբված և միասնաբար կառուցենք մեր ամուր տուն-հայրենիքը. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 1988 թ. երկրաշարժի 33-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել:

 
«Այսօր ոգեկոչում ենք 1988 թ. դեկտեմբերյան աղետի՝ երկրաշարժի զոհերի հիշատակը:  
 

Մխիթարանքի և զորակցության խոսքերս եմ հղում իմ բոլոր այն հայրենակիցներին, ովքեր աղետալի երկրաշարժի հետևանքով կորցրել են իրենց հարազատներին ու մերձավորներին, ընտանիք ու տուն:

 

Ի հիշատակ զոհված մեր հայրենակիցների՝ կարող ենք և պե՛տք է համախմբված և միասնաբար, ամենօրյա աշխատանքով ու նվիրումով, հույսով ու հավատով կառուցենք մեր ամուր տուն-Հայրենիքը, որը կանգուն կլինի ցանկացած արհավիրքի առջև»,- ասված է ուղերձում:

 

 
 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում