ԳԳոհար Սարգսյան

ՔՊ-ն կբողոքարկի 29-րդ ընտրատարածքի 25 խոշոր ընտրատեղամասերում ամփոփված արդյունքները և վերահաշվարկի դիմումներ կներկայացնի

ՔՊ-ն կբողոքարկի 29-րդ ընտրատարածքի 25 խոշոր ընտրատեղամասերում ամփոփված արդյունքները և վերահաշվարկի դիմումներ կներկայացնի

ՀՀ շրջակա միջավայր նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» 29-րդ ընտրատարածքի (Աբովյան խոշորացված համայնք) շուրջ 41 ընտրական տեղամասերից 25 խոշոր ընտրատեղամասերում կբողոքարկի ամփոփված արդյունքները: 

«Քանի որ Աբովյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների խիստ նախնական արդյունքներով՝ 27 ավագանու մանդատների բաշխման արդյունքում ստացվում է այնպիսի պատկեր, որ խիստ վճռորոշ է դառնում մեկ մանդատի ճշտությամբ հնարավոր կոալիցիոն վերադասավորումները, և վերլուծելով նաև տարբեր ընտրատեղամասերից մեր վստահված անձանց միջոցով ստացված ընթացիկ և ամփոփիչ ողջ տեղեկատվությունը, որոշում ենք կայացրել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» 29-րդ ընտրատարածքի՝ շուրջ 41 ընտրական տեղամասերից թվով 25 խոշոր ԸՏ-երում կբողոքարկի ամփոփված արդյունքները և վերահաշվարկի դիմումներ կներկայացնի»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Պետրոսյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում