ԳԳևորգ Թոսունյան

Թեքահարթակների գնահատման պատկերը՝ ըստ մարզերի

Թեքահարթակների գնահատման պատկերը՝ ըստ մարզերի
ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ ներկայացնելով թեքահարթակների գնահատման պատկերը՝ ըստ մարզերի: 
 
«Նախորդ հրապարակմամբ ներկայացրել էի ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կատարած ուսումնասիրությունը «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի կատարման վերաբերյալ: Գնահատումն իրականացվել է մարզերում պետական և ՏԻՄ մարմինների տարբեր ժամանակահատվածներում կառուցված և գործող օբյեկտներում։
 
Իսկ սա պատկերն է ըստ մարզերի․
 
Շիրակի մարզում ստուգվել է 195, Լոռիում՝ 128, Գեղարքունիքում՝ 255, Կոտայքում՝ 38, Արագածոտնում՝ 27, Տավուշում՝ 127, Սյունիքում՝ 74, Արարատում՝ 216, Վայոց ձորում՝ 3, Արմավիրում՝ 107 օբյեկտ։
 
Շիրակի մարզում 195 օբյեկտից թեքահարթակ ունի 46-ը, 127-ում թեքահարթակը բացակայում է կամ առկա է խախտումներով, 22-ում՝ թեքահարթակ չի պահանջվում:
 
Լոռիում 128 օբյեկտից թեքահարթակ ունի 5-ը, 46-ը թեքահարթակ չունի, 66-ում՝ թեքահաթակն առկա է, սակայն չի համապատասխանում նորմերի պահանջներին, 10-ում՝ թեքահարթակ չի պահանջվում:
 
Գեղարքունիքում 255 օբյեկտից թեքահարթակ ունի 9-ը, 245-ում թեքահարթակը բացակայում է, 1-ում՝ չի գործում:
 
Կոտայքում 38 օբյեկտից թեքահարթակ ունի 9-ը, 28-ում թեքահարթակը բացակայում է կամ առկա է խախտումներով, 1-ում՝ թեքահարթակ չի պահանջվում:
 
Արագածոտնում 27 օբյեկտից թեքահարթակ ունի 2-ը, մնացած 25-ում բացակայում է կամ առկա է խախտումներով:
 
Սյունիքում ստուգված բոլոր 74 օբյեկտներում թեքահարթակը բացակայում է:
 
Տավուշում 127 օբյեկտից թեքահարթակ ունի 15-ը, 59-ում բացակայում է, 52-ում՝ առկա է, բայց չի համապատասխանում նորմերի պահանջներին, 1-ում՝ թեքահարթակ չի պահանջվում:
 
Արարատում 216 օբյեկտից թեքահարթակ ունի 28-ը, նույնքան օբյեկտում էլ չի պահանջվում, 153 օբյեկտում՝ բացակայում է, 3-ում՝ չի գործում, 4-ում՝ առկա է, բայց չի համապատասխանում նորմերի պահանջներին:
 
Վայոց ձորում 3 օբյեկտից ոչ մեկը թեքահարթակ չունի:
 
Արմավիրում 107 օբյեկտից թեքահարթակ ունի 2-ը, 53-ում՝ բացակայում է, 39-ում՝ առկա է, բայց չի համապատասխանում նորմերի պահանջներին, 12-ում՝ թեքահարթակ չի պահանջվում, 1-ում՝ չի գործում»,- գրել է նա: 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում