ԼԼիլիթ Գասպարյան

Առևտրի կենտրոնը տուգանվել է հակահամաճարակային կանոնները չպահպանելու համար

Առևտրի կենտրոնը տուգանվել է հակահամաճարակային կանոնները չպահպանելու համար

«Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի 9-ամյակի կապակցությամբ առևտրի կենտրոնում կազմակերպված զանգվածային միջոցառման ժամանակ չեն պահպանվել հակահամաճարակային կանոններն ու սանիտարական նորմերը։

Այդ մասին ասված է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Ֆեյսբուքի էջում:

«Փաստի կապակցությամբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել էր վարչական վարույթ, որի ընթացքում ապացուցվել է, որ ներկաները չեն կրել դիմակ և չեն պահպանել սոցիալական հեռավորության պահանջը։

Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին մասով, որոշվել է «ԴԱԼՄԱ ԻՆՎԵՍՏ» ՍՊ ընկերության տնօրեն Է․ Խ․-ին՝ որպես խախտում թույլ տված անձի, ենթարկել վարչական պատասխանատվության՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 3-րդ մասով»,- նշված է գրառման մեջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում