Օրը՝ 60 վայրկյանում | 06.12.2021

ԼԼիլիթ Գասպարյան

Հայաստանի վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին տեր է և որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված. Փաշինյանը՝ ՏԻՄ ընտրությունների արդյունքների մասին:

Իրանում Ադրբեջանի դեսպանատունը դիմել է Թեհրանի քաղաքապետարան՝ Շուշիի փողոցի վերանվանման հարցով:

Թուրքիայում հայկական կրոնական ժառանգությունը սպառնալիքի տակ է. միջազգային զեկույց:

ՀԱՊԿ ռազմական կոմիտեն կքննարկի հավաքական ավիացիոն ուժերի զարգացման հեռանկարները՝ Հայաստանի նախագահության շրջանում:

Պեսկովն անհիմն է համարել Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման մասին հայտարարությունները:

Միացյալ Նահանգները դիվանագիտական բոյկոտ կհայտարարի Պեկինի Օլիմպիական խաղերին:

20 երկրում հայտնաբերված Օմիկրոնը դեռ մահվան պատճառ չի դարձել. նոր շտամը՝ ԱՀԿ-ի ուսումնասիրության կենտրոնում:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսի 95 նոր դեպք, առողջացել է 778, մահացել  8 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում