ԼԼիլիթ Սեդրակյան

Երևանում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

Երևանում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները պետական վերահսկողություն են իրականացրել «Անամել» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:

 

Նկարի նկարագրությունը հասանելի չէ
 
Մասնավորապես՝ պարզվել է, որ արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերն ունեն վերանորոգման կարիք, արտադրամասում ապահովված չէ պաշտպանությունը խաչաձև աղտոտումից, բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են սննդամթերքի հետ, չեն ենթարկվում պատշաճ մաքրման ու ախտահանման, կենցաղային հատվածները չեն համապատասխանում հիգիենայի պահանջներին, աղբի հավաքման համար տեղադրված չեն անջրաթափանց, կափարիչներով փակվող կուտակիչ տարողություններ:
 
May be an image of ներսում

 

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ «Անամել» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
 
 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում