ԳԳայանե Թամամյան

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

Դեկտեմբերի 7-8-ը, 9-ի ցերեկը, 10-11-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան ժամերին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով:

Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում դեկտեմբերի 7-8-ը, 9-ի ցերեկը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 9-ի գիշերը սպասվում է անձրև:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում