ԱԱրևիկ Աբելյան

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1778 նոր դեպք, գրանցվել՝ 63 մահ

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1778 նոր դեպք, գրանցվել՝  63 մահ

Դեկտեմբերի 6-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1778 նոր դեպք, տեղեկացնում է jnews.ge կայքը:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3234 մարդ, մահացել է 63 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 867 071, որից ապաքինվել է 809 830 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 12 407 է:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 25 855 թեստավորում, այդ թվում 16 445-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 9410-ը՝ ՊՇՌ թեստով:

Դրականության օրական ցուցանիշը 6.88% է, վերջին 14 օրվանը՝ 8.56%, վերջին 7 օրվանը՝ 8.13%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 238 070 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 2674 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 36 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6455 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում՝ 1121 անձ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում