ԳԳայանե Թամամյան

Հանգստյան օրերին ՍԱՏՄ տեսուչները դիտարկել են 41 ձեռնարկություն. խախտումներ չեն հայտնաբերվել

Հանգստյան օրերին ՍԱՏՄ տեսուչները դիտարկել են 41 ձեռնարկություն. խախտումներ չեն հայտնաբերվել

Հանգստյան օրերին՝ դեկտեմբերի 4-ին և 5-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգայցեր են անցկացրել հանրապետության սննդի շղթայի 41 օպերատորների մոտ:

 

Երևանի (15), Վայոց ձորի (11), Գեղարքունիքի և Արարատի (7) մարզերի հանրային սննդի օբյեկտներում և իրացման ցանցում ՍԱՏՄ տեսուչները, հակահամաճարակային միջոցառումների պահպանումը ստուգելու նպատակով իրականացվող վերահսկողության ընթացքում, խախտումներ չեն հայտնաբերել:

 

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

 

Հիշեցում․ Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում