ԳԳոհար Սարգսյան

Նախնական տվյալներ Արարատի մարզում կայացած ՏԻՄ ընտրություններից

Նախնական տվյալներ Արարատի մարզում կայացած ՏԻՄ ընտրություններից

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Արարատի մարզում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից նախնական տվյալներ է ներկայացրել: 

Արարատում առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Ստացել է 4988 ձայն: «Իմ հզոր հայրենիք» կուսակցությունը ստացել է 4153 ձան:

Արտաշատում ևս առաջատար է «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 19794 ձայնով: «Օրենք և արդարություն» կուսակցությունն ունի 9072 ձայն:

Մասիսում մրցել է 2 քաղաքական ուժ: «Դավիթ Համբարձումյան» դաշինքը ստացել է 14 943, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 13 461 ձայն:

Վեդիում առաջատար է «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ ստանալով՝ 8666 ձայն: Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 7690 ձայն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում