ԼԼիլիթ Սեդրակյան

Կամավոր աշխատանքն օրենքով պաշտպանելու անհրաժեշտություն կա․ Նարեկ Մկրտչյան

Կամավոր աշխատանքն օրենքով պաշտպանելու անհրաժեշտություն կա․ Նարեկ Մկրտչյան

Կարևորելով կամավորության ինստիտուտի և կամավոր աշխատանքի արժեքը՝ դեկտեմբերի 5-ը նշվում է որպես Կամավորների միջազգային օր։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

 

«Մեզանում, ցավոք, կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերություններն ունեն օրենսդրական ոչ լիարժեք կարգավորումներ, ինչն էլ խոչընդոտում է ոլորտի կայացմանը: Այս ուղղությամբ Հայաստանում քայլեր իրականացվում են դեռ 2000-ականների սկզբից, որոնք, սակայն, առայժմ չեն հանգեցրել շոշափելի արդյունքի։

 

Ընդգծելով կամավոր աշխատանքն օրենքով պաշտպանելու անհրաժեշտությունը՝ նշեմ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմ արդեն իսկ ներկայացվել է «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
 
Վերջինիս ընդունմամբ կամրագրվեն կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի ամբողջական և միասնական օրենսդրական կարգավորումները, կհստակեցվեն ինստիտուտի կայացման համար անհրաժեշտ պայմաններն ու մեխանիզմները: Սրանով մենք կստեղծենք համապատասխան հիմքեր՝ հարթելու կամավոր աշխատանքներում ներգրավվելու գործընթացքում առկա խոչընդոտներն ու կամավորության ներուժը ծառայեցնելու՝ ի նպաստ առաջընթացի»,- ասված է նախարարի ուղերձում:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում