Վանաձորում և Արտաշատում կիրառվում են Բրայլյան կաղապարներ

ԳԳոհար Սարգսյան

ՏԻՄ ընտրություններին այսօր կիրառվում են Բրայլյան կաղապարներ, որոնք տեսողական խնդիրներ ունեցող անձանց հնարավորություն են տալիս ինքնուրույն կատարել իրենց քաղաքացիական պարտքը և ընտրել։

«Տեսողական խնդիրներ ունեցող ընտրողների համար փորձել ենք մի գործիքակազմ ստեղծել, որով հնարավորություն կունենան ինքնուրույն կատարել իրենց քվեարկությունը։ Մեր առաքելությունն ենք համարում աջակից և օգտակար լինել հաշմանդամություն ունեցող անձանց՝ իրենց ընտրական իրավունքն իրացնելու և ինքնուրույն քվեարկություն անելու համար։

Այստեղ մենք կիրառում ենք Բրայլյան կաղապարները, ինչպես նաև Բրայլյան այբուբենով կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ցուցակները։ Կարող են նախապես ծանոթանալ, որից հետո կատարել իրենց ընտրությունը ինքնուրույն, առանց օգնողի»,- ասաց ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ի «Մատչելիություն և քաղաքական ներառում» ծրագրի պատասխանատու Արուսյակ Տեսչանյանը։

Նա նշեց, որ Բրայլյան կաղապարներ կիրառվում են Վանաձորում և Արտաշատում։

Տեսողական խնդիրներ ունեցող քաղաքացիներից մեկը Բրալյան կաղապարով ընտրություն կատարելուց հետո կիսվեց տպավորություններով։

«Կաղապարով առաջին անգամ եմ մասնակցում ընտրությանը, զարմանալի է, բայց բավականին հաջողված էր»,- խոստովանեց ընտրողը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում