Գավառ համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 3 քաղաքական ուժ

ՀՀայկարամ Նահապետյան

«Լուրերի» թղթակիցը գտնվում է Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում, որն ընդգրկված է Գավառ խոշորացված համայնքի կազմում, որտեղ համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ են անցկացվում: Գավառ համայնքում ընտրելու իրավունք ունի 44 հազար 216 քաղաքացի:

Ընտրություններին մասնակցում է 3 քաղաքական ուժ՝ «Գուրգեն Մարտիրոսյան» կուսակցությունների դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Գավառ համայնքի գործող ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը, որի ցուցակը գլխավորում է ՀՅԴ անդամ Լավրիկ Արևշատյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ԱԺ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ:

Նորատուսի թիվ 19/18 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Նաիրա Ներսիսյանը «Լուրերի» թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ քվեարկությանը մասնակցելու մասնակցելու իրավունք ունի 1471 ընտրող, որից ՏԻՄ ընտրությանը, ժ. 14.30-ի դրությամբ, մասնակցել է 431 ընտրող:

«Միջին մակարդակի է գտնվում ընտրությունն այս պահին»,- տեղեկացրեց Ներսիսյանը:

Գավառի 19/7 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գոհար Խաչիկյանը հայտնեց, որ 1710 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 420 մարդ:

Նորատուսի 19/17 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սևակ Վարդանյանի խոսքով՝ այնտեղ 1531 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 338 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում