Թալին խոշորացված համայնքում ժ. 14.00-ի դրությամբ քվեարկել է 5642 ընտրող

ՀՀայկարամ Նահապետյան

Արագածոտնի Թալին համայնքում ընտրապայքարում ներգրավված է 4 քաղաքական ուժ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակար Տավրոս Սափեյանը: «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության առաջին համարը Թալինի նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մնացական Մնացականյանն է: «Հայք» լիբերալ կուսակցության առաջին համարը Թալինի թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցիչ, անկուսակցական Կարեն Գրիգորյանն է, և «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորում է անկուսակցական Տիգրան Հարությունյանը:

Նշենք, որ Թալին համայնքում առաջին անգամ են համամասնական ընտրակարգով ընտրություններ տեղի ունենում:

Բոլոր 32 ընտրատեղամասերում ընտրություններն ընթանում են բնականոն հունով: Թալինի համայնքում միջադեպերի կամ ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել. միակ ահազանգն Աշնակ գյուղից է՝ կրկնաքվեարկության դեպքի վերաբերյալ:

Ոստիկանությունից «Լուրերին» տեղեկացրել են, որ այդ դեպքի առնչությամբ ստուգողական գործողություններ են ընթանում:

Այս համայնքում ընտրելու իրավունք ունի 19 810 քաղաքացի:

Թիվ 18 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Ասատրյանը «Լուրերի» հետ զրույցում ամփոփել է ժամը 14.00-ի տվյալները: 

«Թալին խոշորացված համայնքից այս պահին ընտրությանը մասնակցել է 5642 ընտրող, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 28.6 տոկոսը: Արևուտ համայնքից այս պահի դրությամբ մասնակցել է 145 ընտրող, որը կազմում է ընդհանուր ընտրողների 29.9 տոկոսը: Մեծաձոր համայնքում մասնակցել է 40 ընտրող, որը կազմում է 30.3 տոկոսը: Այս ժամի համար սովորական ցուցանիշ է»,- «Լուրերի» հետ զրույցում ասաց թիվ 18 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում