Նաիրի խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցում է 5 քաղաքական ուժ

ԳԳոհար Սարգսյան

Նաիրի խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցում է 5 քաղաքական ուժ։

Նաիրիի Պռոշյան բնակավայրի 27/14 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վռամ Գրիգորյանի խոսքով՝ ժամը 14։00-ի դրությամբ ընտրական պրոցեսում ակտիվություն է նկատվում։

«Մասնակցությունը բարձրացել է։ Տեղամասն ունի 1836 ընտրող։ Ժամը 14։00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 278 քաղաքացի»,- ասաց Գրիգորյանը «Լուրերի» թղթակցի հետ զրույցում։

Գրիգորյանը նշեց, որ այդ ժամի տվյալներով՝ որևէ դժգոհության կամ բողոք չի գրանցվել։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում