Ժամը 11։00-ի դրությամբ Աբովյանում ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 6․55 տոկոսը

ԳԳոհար Սարգսյան

Ժամը 11։00-ի դրությամբ Աբովյանում անցկացվող ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 3961 քաղաքացի կամ ընտրողների 6․55 տոկոսը։

Աբովյանում մրցապայքարի է դուրս եկել 4 քաղաքական ուժ։

29/06 ընտրական տեղամասում գրանցված է 1496 ընտրող։ Ժամը 13։00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 270 քաղաքացի։

«Առայժմ պասիվ է մասնակցությունը, չեմ կարող ասել՝ ինչու։ Ես սպասում էի, որ այս ժամին գոնե 400 ընտրող մասնակցած լիներ։ Կուտակումներ չեն եղել, նորմալ ընթանում է ընտրությունը»,- ասաց ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Անիչկա Վարոսյանը «Լուրերի» թղթակցի հետ զրույցում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում