Թարմացում. 05.12.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 327 նոր դեպք, առողջացել է 667 քաղաքացի

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 327 նոր դեպք: Իրականացվել է 5077թեստավորում: Առողջացել է 667 պացիենտ, մահվան դեպքերը 14-ն են:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 340723 դեպք, որոնցից 321106-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 10479 պացիենտ:









