Կրթական համակարգում առաջին անգամ ներդրվել է «Կանաչ մաքսատուն» առարկան

ՔՔրիստինե Ոսկանյան

Հայաստանի մաքսային կետերում այս գազաանալիզատորներով են բեռները ստուգում, վտանգավոր, օզոնաքայքայիչ նյութերի, ապրանքների ներկրումն ու արտահանումն արգելում: Սա մաքսային ծառայողների աշխատանքային գործիքն է, որն այսուհետ նաև բուհում կկիրառեն:

Գրիգոր Նազարյան, ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան - ՄԱԿ-ի դասակարգմամբ՝ 1200 անունից ավելի վտանգավոր բեռներ կան:

Թե ինչպե՞ս պետք է այդ նյութերը մաքսակետերում ստուգել, շրջակա միջավայրի պահպանության նպատակով որո՞նց մուտքն ու ելքն է պետք արգելել, ի՞նչ միջազգային կոնվենցիանների է Հայաստանը միացել՝ հարցերի պատասխանները Տնտեսագիտական համալսարանի ուսանողները հնարավորություն ունեն ստանալ, մաքսայինների աշխատանքին ծանոթանալ «Կանաչ մաքսատուն» առարկայի շրջանակում:

Գրիգոր Նազարյան - Առարկան նախատեսված է մաքսային վարչարարություն մագիստրոսական ծրագրի առաջին կորսում: 

Առարկան առաջին անգամ է կրթական համակարգում ներառվել: Այն Շրջակա միջավայրի նախարարության, Տնտեսագիտական համալսարանի ու Պետական եկամուտների կոմիտեի եռակողմ գործակցության արդյունք է: Սարքն էլ միջազգային գործընկերների օգնությամբ նախարարությունն է բուհին տրամադրել:

Գայանե Գաբրիելյան, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ - Տեսական գիտելիքներն ամրացնելով գործնական հմտություններով, ուսանողը բազային կրթության շրջանակում ծանոթանալով սարքավորմանն ու գործառույթներին, թե ինչպես պետք է կիրառվի մաքսակետում, կարող ենք ասել, որ այդ մասով պատրաստի մասնագետներ ենք տրամադրում ՊԵԿ-ին՝ մաքսային ծառայողների տեսքով:

Առարկան կդասավանդեն ՊԵԿ-ի աշխատակիցները, դասերը նաև լսարանից դուրս կանցկացվեն, ուսանողները կլինեն մաքսակետերում, օզոնաչափական կենտրոնում:

Գրիգոր Նազարյան - Դասընթացի շրջանակներում, դասընթաց անցած ուսանողներին համաշխարհային մաքսային կազմակերպությունը հնարավորություն կտա լրացուցիչ վերապատրաստում անցնել և սերտիֆիկացվել: 

Այժմ վերապատրաստման դասընթացների հայտագրման փուլն է: Մինչև ուսանողները կհայտագրվեն, ՊԵԿ-ում շտապում են տեղեկացնել՝ «Կանաչ մաքսատուն» առարկան անցած ուսանողները հետագայում աշխատանքի խնդիր չեն ունենա:

Առարկայի ներդրմամբ, բուհ-պետություն գործակցությամբ ոչ միայն մասնագետների պատրաստման, այլև շրջակա միջավայրի պահպանության հարց կլուծվի: Կառավարությունը բնապահպանական խնդիրները նաև օրենսդրությամբ է փորձում կարգավորել: Վերջերս Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է սնդիկի արտադրության, ներմուծման, արտահանման արգելքները սահմանող օրենքը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում