ԳԳևորգ Թոսունյան

Գյումրիում հուշակոթող է բացվել` նվիրված հայրենիքի պաշտպանության համար զոհված օդաչուների հիշատակին

Գյումրիում հուշակոթող է բացվել` նվիրված հայրենիքի պաշտպանության համար զոհված օդաչուների հիշատակին
Գյումրիում այսօր «Անավարտ թռիչք» վերտառությամբ հուշակոթող է բացվել` նվիրված հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհաբերած օդաչուների հիշատակին։
Միջոցառմանը մասնակցել են մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները, զինվորականներ, հյուրեր ու հերոսների հարազատները։
 
«Մեծագույն ակնածանքով եմ մասնակցում հիշատակի այս միջոցառմանը, որով ևս մեկ անգամ հաստատում ենք, որ որևէ մեկի սխրանքը և գործը չի մոռացվում։ Մեր օդաչուների հիշատակը հավերժ է, նրանք իրենց անձնազոհությամբ ապացուցեցին, որ հայրենիքից առավել ոչինչ չկա, իսկ ողջերս պատգամ ունենք` ապրել ու ապրեցնել, անաղարտ պահել հայրենիքն ու սահմանները։ Խոնարհումս ու փառք մեր հերոսներին ու մեր բանակին»,- նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում