Դեկտեմբերի 4-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3950 նոր դեպք, գրում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 2014 մարդ, մահացել է 40 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 861 883, որից 801 864 մարդ ապաքինվել է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 12298:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 54482 փորձարկում, այդ թվում 32510-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 21972-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 7.25% է, վերջին 14 օրվանը՝ 8.66%, վերջին 7 օրվանը՝ 8.33%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 224 629 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 11 899 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 35 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 528 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 155 անձ:










