ԳԳևորգ Թոսունյան

«Արմավիր» ՔԿՀ-ում առգրավվել է 30 բջջային հեռախոս

«Արմավիր» ՔԿՀ-ում առգրավվել է 30 բջջային հեռախոս

Քրեակատարողական հիմնարկների ծառայողներն իրենց զգոնության և աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու շնորհիվ հերթական անգամ կանխել են մեծ քանակությամբ արգելված իրերի փոխանցման փորձը։ 

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 12։20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ-ում ծառայողները կալանավորված անձի համար որպես հանձնուք բերված սառնարանի զննությամբ հայտնաբերել են 3 տասնյակ բջջային հեռախոս, 2 Wi-Fi սարք և 2 բաժանորդային քարտ։

Արգելված իրերը թաքցված են եղել սառնարանի ձախ կողային մասում։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում