ԳԳոհար Սարգսյան

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են անձնական ունեցվածքի գողության 23 դեպք

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են անձնական ունեցվածքի գողության 23 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 59 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 23, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, խարդախության և ընտանեկան բռնության՝ 3-ական, կողոպուտի, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման ու պաշտոնեական լիազորությունները անցնելու՝ 2-ական, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, համակարգչային հանցագործության, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ծանր վիրավորանքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, սպանության սպառնալիքի, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության ու իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 7 հետախուզվող։

Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար. 1 մարդ զոհվել է, 36-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում