ՀՀայկարամ Նահապետյան

ՀՀ մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է, Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար

ՀՀ մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է, Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը և Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի «Պուշկինի» ոլորաններ կոչվող հատվածը:

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար:

Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Սևան, Լոռու մարզի Թումանյան, Ստեփանավան և Տաշիր քաղաքների ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Մարալիկ, Արթիկ քաղաքներում, Արագածոտնի մարզի Ալագյազ-Նորաշեն ավտոճանապարհին, Ջաջուռի և Քեթիի ոլորաններում, Սյունիքի մարզի Աղվանի-Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում