Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԼԼիլիթ Սեդրակյան

Ավտոմեքենան 8 մ բարձրությունից ընկել է Աղստև գետը. կան տուժածներ

Ավտոմեքենան 8 մ բարձրությունից ընկել է Աղստև գետը. կան տուժածներ

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 17։43-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Mercedes-Benz W124» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ․Հ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 8 մ բարձրությունից ընկել Աղստև գետը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղևոր Ն․Վ․-ին (ծնված 1977 թ.) դուրս  բերել ավտոմեքենայից․ վերջինս հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։ Ուղևորներ Ա․Կ․-ն (ծնված 1982 թ.), Վ․Հ․-ն (ծնված 1962 թ.) և Ա․Հ․-ն (ծնված 1984 թ.) տեղափոխվել են Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում