Երեկվա ուժգին քամու վնասները՝ Հայաստանի 4 մարզում

ՎՎահե Կոստանդյան

Երեկվա քամու ամենաուժգին պոռթկումը՝ վայրկյանում 20 մետր, գրանցվել է Վանաձորում: Նույնիսկ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողների համար էր տարօրինակ՝ Լոռու մարզկենտրոնում վնասներ չեն արձանագրվել: Փոխարենը՝ ավերածություններ են արձանագրվել այլ չորս մարզում:

Արթուր Վարդանյան (ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ հրահանգիչ) - Արագածոտն, Շիրակ, Վայոց ձոր, Սյունիք: Տուժել են համայնքներում տանիքներ, ծառի ճյուղեր են շրջվել, էլեկտրալարեր:

Արագածոտնում քամու հետևանքով պոկված տանիքը վնասել է մեկ ավտոմեքենա: Լեռնապարում պոկվել է 4 տան տանիք, Ծաղկահովիտում՝ ուսումնական կենտրոնի կտուրը: Եվս մեկ տան տանիք վնասվել է Վայոց ձորի Ագարակաձոր գյուղում, Կապանում շենքի տանիք է պոկվել: Շիրակում քամին ուղեկցվել է առատ ձյան տեղումներով: Մասնավորապես, Արթիկում պոկվել է դպրոցի տանիքը:

Արթուր Վարդանյան - Կարող ենք փաստել՝ արդյունքում մենք չենք ունեցել տուժածներ և զոհեր:

Դեռ փակ է միայն Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Ջերմաստիճանի կտրուկ նվազման պատճառով որոշ հատվածներում օրվա տարբեր ժամերին հնարավոր է ճանապարհները սառցակալած լինեն:

Արթուր Վարդանյան - Կրկին կցանկանանք խորհուրդ տանք մեր վարորդներին՝ երթևեկել ձմեռային անվադողերով և պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը նաև տեղեկացրել է, որ Վրաստանում դեպի Լարս տանող ճանապարհը բաց է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում