ԳԳայանե Թամամյան

Դիտարկումներ Ջերմուկ և Վայք քաղաքներում. խախտումներ չեն հայտնաբերվել

Դիտարկումներ Ջերմուկ և Վայք քաղաքներում. խախտումներ չեն հայտնաբերվել

Դեկտեմբերի 1-ին և 2-ին ՍԱՏՄ Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել Ջերմուկ և Վայք քաղաքների 12 կազմակերպություններում՝ ստուգելու COVID-19-ի կանխարգելմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների պահպանումը:

Խախտումներ չեն հայտնաբերվել:

Հիշեցում խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով:

Հիշեցում կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում