ՆՆարե Թադևոսյան

Եվրահանձնաժողովն աջակցություն կտրամադրի Հայաստանին ավիացիոն անվտանգությունը բարելավելու համար

Եվրահանձնաժողովն աջակցություն կտրամադրի Հայաստանին ավիացիոն անվտանգությունը բարելավելու համար
Հաշվի առնելով Հայաստանի և Եվրոպական միության միջև ընդլայնված հարաբերություններն ավիացիայի ոլորտում, որի վկայությունն է Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի ստորագրումը (CAAA), Եվրոպական հանձնաժողովն աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ի հայտ եկած թերությունները շտկելու և ավիացիոն անվտանգությունը բարելավելու համար: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Ֆեյսբուքի էջից:
 
Հիշեցնենք՝ վերջերս ԵՄ-ի կողմից ստորագրվել է «ԵՄ աջակցությունը Հայաստանում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից թռիչքային անվտանգության վերահսկողության ուժեղացմանը թռիչքային գործունեության և թռիչքային պիտանիության պահպանման ոլորտներում» նոր պայմանագիրը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում