ԳԳայանե Թամամյան

«Արմավիր» ՔԿՀ-ում որպես հանձնուք բերված սառնարանից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ

«Արմավիր» ՔԿՀ-ում որպես հանձնուք բերված սառնարանից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել Ա. Ս.-ի կողմից կալանավորված անձ Հ. Մ.-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը:

Զննության արդյունքում սառնարանի հետնամասում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 15 բջջային հեռախոս, 3 լիցքավորիչ և USB լարեր:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում