ԼԼիլիթ Գասպարյան

Ուժգին քամու հետևանքով Արթիկում և Լեռնապարում տանիքներ են վնասվել

Ուժգին քամու հետևանքով Արթիկում և Լեռնապարում տանիքներ են վնասվել

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 13։54-ին և 14։02-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով վնասվել են Արթիկ քաղաքի Գ․ Լուսավորիչ փողոցի տներից մեկի և Թումանյան փողոցում գտնվող թիվ 1 հիմնական դպրոցի տանիքները։

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ մասամբ վնասվել են տան տանիքը՝ մոտ 80 քմ հատված և դպրոցի տանիքը՝ մոտ 500 քմ հատված։

Փրկարարները տեղում իրականացրել են սահմանազատման աշխատանքներ։

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 13։39-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնապար գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում քամու հետևանքով տեղի է ունեցել փլուզում․ վնասվել է բակում կայանած ավտոմեքենան, տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քամու հետևանքով վնասվել է գյուղի 2-րդ փողոցում գտնվող երկու տների ընդհանուր տանիքը (220 քմ), ինչից կառուցատարրերը ընկել և վնասել են տներից մեկին կից կայանած «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան, ավտոտնակը (40 քմ) և ավտոտնակում կայանած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան։

Մասամբ վնասվել են նաև 2-րդ փողոցի երկու այլ տների տանիքները (ընդհանուր՝ մոտ 45 քմ) և տանիքներում տեղադրած արևային ջրատաքացուցիչները։

Փրկարարները տներից մեկի տանիքում իրականացրել են վնասված կառուցատարրերի ապամոնտաժման աշխատանքներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում