ԳԳոհար Սարգսյան

Գեղարքունիքի մարզում հրդեհի հետևանքով անկել է 500 գլխից ավելի կենդանի. ՍԱՏՄ

Գեղարքունիքի մարզում հրդեհի հետևանքով անկել է 500 գլխից ավելի կենդանի. ՍԱՏՄ

Դեկտեմբերի 1-ի գիշերը հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ Շիրակ Խալոյանին

պատկանող գոմում: 

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ անմիջապես դեպքի վայր են գնացել նաև Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները:

Սպասվող տեղեկատվության ամփոփումից հետո պարզ է դարձել, որ հրդեհի պատճառով անկել է 500 գլուխ մանր եղջերավոր և 25 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի:

200 գլուխ մանր եղջերավոր կենդանիների փրկել են ԱԻՆ փրկարարական ծառայության աշխատակիցները։

Միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ՝ անկած կենդանիները կթաղվեն հատուկ այդ նպատակով

հատկացված անասնագերեզմանոցում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում