ԳԳոհար Սարգսյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից գործելու է ՓՄՁ ոլորտի հարցերով աշխատանքային խումբ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից գործելու է ՓՄՁ ոլորտի հարցերով աշխատանքային խումբ

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 1-ի նիստում հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի առաջարկությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի ՓՄՁ ոլորտի խնդիրներով, անհրաժեշտության դեպքում մշտական հանձնաժողովին կառաջարկի օրենսդրական նախաձեռնություններ:

Բաբկեն Թունյանի հավաստմամբ՝ աշխատանքային խումբը նախագահելու է ՓՄՁ ներկայացուցիչը: Խմբի կազմում կլինեն ԱԺ պատգամավորներ և ՓՄՁ ոլորտի աշխատակիցներ:

Հանձնաժողովի անդամները միաձայն կողմ են քվեարկել աշխատանքային խմբի ստեղծմանն ու հաստատել աշխատակարգը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում