ՄՄարիա Գաբրիելյան

Լենա Նանուշյանը մասնակցում է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի երկրորդ նստաշրջանին

Լենա Նանուշյանը մասնակցում է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի երկրորդ նստաշրջանին

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մեկնել է Ժնև՝ մասնակցելու Առողջապահության համաշխարհային ասամբլեայի երկրորդ հատուկ նստաշրջանին՝ տեղեկացնում են նախարարությունից:

 

Վեհաժողովին մասնակցում են ԱՀԿ անդամ-պետությունների քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտային փորձագետներ:

 

Նստաշրջանի հիմնական նպատակն է դիտարկել համավարակներին պատրաստվածության և արձագանքման շուրջ ԱՀԿ կոնվենցիայի, համաձայնագրի կամ այլ միջազգային փաստաթղթի մշակման նպատակահարմարությունը։
 
Մասնակիցները քննարկում են COVID-19 համավարակի հաղթահարմանն ուղղված հարցեր` առավել պատրաստ դիմակայելու թե՛ ներկա վարակի հնարավոր զարգացումներին, թե՛ գալիք վարակներին:

Առողջապահության համաշխարհային ասամբլեայի հատուկ նստաշրջանին ելույթով հանդես է եկել Լենա Նանուշյանը, ներկայացրել Հայաստանի դիրքորոշումը քննարկվող հիմնական թեմայի` համավարակներին պատրաստվածության և արձագանքման շուրջ ԱՀԿ կոնվենցիայի, համաձայնագրի կամ այլ միջազգային փաստաթղթի մշակման նպատակահարմարության վերաբերյալ:

 
Հայաստանը սկզբունքորեն աջակցում է համաճարակի կանխարգելման և դրա դեմ պայքարի համար նոր իրավական պարտադիր փաստաթուղթ մշակելու ջանքերին։

 

«Կարծում ենք, որ COVID-19 համաճարակի դասերը դեռ բավականաչափ ուսումնասիրված չեն և պահանջում են ավելի խորը քննություն: Նախքան համաճարակի դեմ պատրաստվածության և արձագանքման իրավական պարտավորեցնող պայմանագիրը հաստատելու որոշում ընդունելը, անհրաժեշտ է լրջորեն գնահատել անդամ-պետությունների մակարդակով առողջապահական կանոնակարգերը»,- ասել է Լենա Նանուշյանը՝ հավելելով, որ Հայաստանն աջակցում է միջկառավարական բանակցային մարմնի ստեղծման առաջարկին և այս բոլոր մարտահրավերների դեմ կմշակի համապատասխան արձագանք-լուծումներ, կորոշի միջազգային նոր փաստաթղթի շրջանակը, բովանդակությունը, կառուցվածքն ու վերջնական կարգավիճակը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում