Մեր մաքսային ծառայողներն արդեն ծառայություն են իրականացնում այդ հատվածներում. Բադասյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի մասին

ԳԳոհար Սարգսյան

ԱԺ-ում լրագրողները ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանից հետաքրքրվել են Գորիս-Կապան ավտոճանապարհին մաքսակետերի տեղադրման մասին: 

«Մեր մաքսային ծառայողներն արդեն ծառայություն են իրականացնում այդ հատվածներում: Իհարկե, բուն գործառույթներին հարցը չի հասել, այսինքն՝ դա այն դեպքերում կլինի, երբ համապատասխան մեքենա հատի ՀՀ-ի սահմանը, և այդտեղ մաքսային հսկողություն սահմանելու անհրաժեշտություն առաջանա:

Որոշակի աշխատանքներ են տարվում, որպեսզի մաքսային աշխատողների համար հավելյալ աշխատանքային պայմաններ ապահովենք այդ հատվածներում: Մեր պետական որոշ ծառայություններ արդեն իրականացնում էին ծառայություն այդ հատվածներում, և մաքսային ծառայողները ժամանակավորապես տեղակայված են նույն վայրերում, որտեղ այլ պետական ծառայություններն են, մինչև համապատասխան հավելյալ ծառայությունների ստեղծումը»,- ասաց Բադասյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում