ԱԱրսեն Մկրտչյան

Կովկասի բնության հիմնադրամը «Արփի լիճ» և «Դիլիջան» ազգային պարկերին հատուկ տեխնիկա է նվիրաբերել

Կովկասի բնության հիմնադրամը «Արփի լիճ» և «Դիլիջան» ազգային պարկերին հատուկ տեխնիկա է նվիրաբերել

Այսօր շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի, «Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն Մուշեղ Մուրադյանի, «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի պաշտոնակատար, «Հաղարծին» մասնաճյուղի պետ Արմեն Ղազարյանի և Կովկասի բնության հիմնադրամի (CNF) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանի մասնակցությամբ տեղի է ունեցել նախարարության կազմում գործող երկու ՊՈԱԿ-ներին հատուկ տեխնիկայի նվիրատվության արարողություն։

 

Կովկասի բնության հիմնադրամը «Արփի լիճ» և «Դիլիջան» ազգային պարկերին նվիրաբերել է թռչող անօդաչու սարքի (դրոն) և պլանշետ, որը կօգնի անտառպահպանման ծառայությունների կատարելագործման, հսկողության և անտառների կառավարման արդյունավետության բարձրացման հարցում։
 

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել գործընկերներին շրջակա միջավայրի պահպանության շնորհակալ գործում մշտական գործուն աջակցության համար։

 

«Անտառկառավարման արդյունավետության տեսանկյունից չափազանց կարևոր է ժամանակակակից տեխնոլոգիաների ներդրումը։ Այս անօդաչու սարքերը հնարավորություն կտան կանխարգելելու և չեզոքացնելու անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների վրա մարդածին ազդեցությունը՝ ապօրինի ծառահատումներ, հրդեհներ և այլն»,-նշել է նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը։
 

 

Շրջակա միջավայրի նախարարությունը Կովկասի բնության հիմնադրամի հետ համագործակցության երկարամյա և հաջողված փորձ ունի: Հայաստանում CNF-ն աշխատում է 2009 թվականից՝ օժանդակություն ցուցաբերելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին։

 

Հիշեցնենք նաև, որ Կովկասի բնության հիմնադրամը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և ՀՀ ՇՄՆ կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ներ ստորագրել են եռամյա պայմանագրեր, համաձայն որոնց՝ 2021-2023 թվականների համար նշյալ ՊՈԱԿ-ներին պլանավորվում է հատկացնել 1 միլիոն 920 հազար եվրո:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում