ԳԳոհար Սարգսյան

Գործատուն իրավունք կստանա աշխատակցին չթույլատրել ներկայանալու աշխատավայր, եթե նա չի ներկայացնում պատվաստման կամ ՊՇՌ թեստավորման մասին տեղեկանքները

Գործատուն իրավունք կստանա աշխատակցին  չթույլատրել ներկայանալու աշխատավայր, եթե նա չի ներկայացնում պատվաստման կամ ՊՇՌ թեստավորման մասին տեղեկանքները

ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 30-ին Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ գումարել է հերթական նիստը: Հանձնաժողովը քննարկել է ««ՀՀ աշխատանքային օրենսգրքում» լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշել է, որ փոփոխությունները միտված են աշխատողների առողջ և անվտանգ աշխատանքային միջավայր ապահովելուն: Ըստ նրա՝ գործատուն իրավունք է ստանում աշխատակցին  չթույլատրել ներկայանալու աշխատանքի վայր, եթե վերջինս չի ներկայացնում կամ պատվաստման, կամ ՊՇՌ թեստավորման մասին տեղեկանքները:

Աշխատանքի ներկայանալ չթույլատրելու հետևանքով ավելի քան 10 աշխատանքային օր (հերթափոխ) անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում ավելի քան 20 աշխատանքային օր (հերթափոխ) աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում գործատուն իրավունք է ստանում լուծել աշխատանքային պայմանագիրը:

Կարգավորումները տարածվելու են հանրային ծառայությունն ընդգրկող պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոնների վրա: Կան նաև բացառություններ:

Օրինագծի վերաբերյալ հնչել են տարբեր տեսակետներ: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների կարծիքով՝ փոփոխությունները կրում են պատժիչ բնույթ, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները գտնում են, որ դրանք կարգավորող բնույթի են:

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, կարևորելով նախագծի ընդունման անհրաժեշտությունը, նշել է, որ պետությունը քաղաքացիներին տալիս է երկու հնարավորություն՝ կամ անվճար պատվաստվել, կամ վճարովի թեստ հանձնել: Օրինագիծը կարգավորումներ է սահմանում այն դեպքերի համար, երբ աշխատողը ո՛չ պատվաստվել է և ո՛չ էլ թեստ է հանձնել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում