ԱԱրևիկ Աբելյան

40 դիտարկում, 5 արձանագրություն. ՔՏՀԱՏՄ տեսուչներն աշխատել են Քանաքեռ-Զեյթունում

40 դիտարկում, 5 արձանագրություն. ՔՏՀԱՏՄ տեսուչներն աշխատել են Քանաքեռ-Զեյթունում

Նոյեմբերի 30-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ վերահսկողական աշխատանքներ է  իրականացրել  Երևանի  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։

Ուսումնասիրվել է մայրաքաղաքի վերոնշյալ վարչական շրջանով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 40 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է 5 խախտում, որոնք վերաբերել են ուղևորների և վարորդների կողմից դիմակ չկրելուն։ Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։

Հիշեցնենք, որ հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը առաջիկա օրերին ևս կշարունակվի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում