ՎՎարդուհի Հարությունյան

Փոթորիկներ Թուրքիայում. կան զոհեր և տուժածներ

Փոթորիկներ Թուրքիայում. կան զոհեր և տուժածներ

Թուրքիայի մի քանի նահանգներ տուժել են սաստիկ քամիների հետևանքով, փոխանցում է Euronews-ը:

Ստամբուլում փոթորկի հետևանքով 6 մարդ է մահացել: Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ ուժգին քամուց պոկված տանիքները վնասվածքներ են հասցրել ևս 40 մարդու:

Թուրքիայի առափնյա պահպանության վարչությունը դադարեցրել է Բոսֆորի նեղուցով նավերի երթևեկությունը, իսկ Turkish Airlines ավիաընկերության մի քանի ինքնաթիռներ փոթորկի պատճառով չեն կարողացել վայրէջք կատարել Ստամբուլում և ուղարկվել են Անկարա և Իզմիր:

Փոթորիկներն ավերածությունների պատճառ են դարձել նաև Բուրսայում, Իզմիրում և այլ քաղաքներում: Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ վատ եղանակը և փոթորիկները կշարունակվեն առաջիկա օրերի ընթացքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում