ՄՄերի Եգորյան

«Ծառ՝ աղբի փոխարեն» բնապահպանական արշավ. ծառատունկ Ներքին Խնձորեսկում

«Ծառ՝ աղբի փոխարեն» բնապահպանական արշավ. ծառատունկ Ներքին Խնձորեսկում

«Ծառ՝ աղբի փոխարեն» բնապահպանական արշավի շրջանակներում մաքրապատված և հարակից տարածքներում տնկվում է ծառաթփային բուսականություն:

 
Այս անգամ ճանապարհապաշտպան անտառաշերտ հիմնվեց Սյունիքի մարզի սահմանամերձ Ներքին Խնձորեսկ գյուղի ճանապարհի երկայնքով և հարակից պուրակում:

 

Ներքին Խնձորեսկում հավաքված աղբի փոխարեն տնկվել է 500 ծառ, ծառատունկին մասնակցել է ավելի քան 40 մասնակից Ներքին Խնձորեսկից և Երևանից:
 

 

Ներքին Խնձորեսկում միջոցառումը կազմակերպել էին «Տարոն» երիտասարդական զարգացման ՀԿ-ն, Ներքին Խնձորեսկ բնակավայրը և Կենսաբանների հայկական միությունը:

 

Արշավն իրականացնում է «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ն՝ ՀՀ-ում Լիտվայի հանրապետության դեսպանության ֆինանսավորմամբ՝ «Հայաստանում համագործակցության զարգացման և ժողովրդավարության խթանման» ծրագրի շրջանակներում:
 
Շրջակա միջավայրի նախարարությունը շնորհակալություն է հայտնում միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին։ Միայն բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքը վարքագծի պարտադիր կանոն դարձնելով կարող ենք ապագա սերունդներին փոխանցել մեր անկրկնելի բնությունը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում