ԳԳևորգ Թոսունյան

Մեկնարկում է բասկետբոլի Հայաստանի կանանց առաջնությունը

Մեկնարկում է բասկետբոլի Հայաստանի կանանց առաջնությունը

Այսօր կմեկնարկի բասկետբոլի կանանց բարձրագույն խմբի կանոնավոր առաջնությունը: Այն կանցկացվի երկրորդ տարին անընդմեջ:

Նոր մրցաշրջանին կմասնակցի 5 թիմ՝ Երևանից և Գյումրիից: Մասնակից թիմերն են՝ «Լես ֆոքսիս» (Երևան), «Հատիս» (Երևան), «Երևան Բասկետ» (Երևան), «Գյումրի» (Գյումրի) և «Արցախ» (Երևան):

Առաջնությունը կանցկացվի շրջանաձև համակարգով՝ 5 շրջանով: Այնուհետև 5 շրջանի արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ-օֆֆ փուլում:

Բասկետբոլի կանանց բարձրագույն խմբի կանոնավոր առաջնության հանդիպումները կանցկացվեն «ՏԵՑ արենա» մարզադահլիճում:

VBET Հայաստանի կանանց առաջնության առաջին խաղում միմյանց հետ կմրցեն «Հատիսը» և «Երևան Բասկետը»: Հանդիպումը կմեկնարկի 18:30-ին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում