ԱԱրսեն Մկրտչյան

Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը հասցեական հանձնարարականներ է տվել ՔԿՀ-ների ղեկավար անձնակազմին

Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը հասցեական հանձնարարականներ է տվել ՔԿՀ-ների ղեկավար անձնակազմին

Կարևորելով ազատազրկված անձանց պահման պայմանների համապատասխանությունը օրենքով սահմանված պահանջներին և ընթացակարգին, ծանոթանալու նպատակով քրեակատարողական հիմնարկների առանձնահատկություններին և հիմնախնդիրներին, ինչպես նաև ծառայողի՝ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում կատարվող աշխատանքներին՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը կենտրոնական մարմնի ղեկավար կազմի հետ շրջայցեր է կատարել «Հրազդան», «Սևան», «Կոշ», «Արթիկ», «Վանաձոր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներում։

Ծառայության պետը հիմնարկների վարչակազմի ուղեկցությամբ եղել է հիմնարկների բոլոր հատվածներում՝ զբոսահրապարակներում, ճաշարաններում, մարզադահլիճներում, տեսակցությունների սենյակներում, բուժմասերում, գրադարաններում, բնակելի գոտիներում և այլուր, զրուցել է նաև ազատազրկված անձանց հետ նրանց հուզող խնդիրների շուրջ։ 

Շրջայցի ընթացքում Ծառայության պետը մատնանշել է ՔԿՀ-ներում առկա խնդիրները՝ ընդգծելով և վերհանելով իր կողմից նկատված թերությունները ինչպես ազատազրկված անձանց պահման պայմանների վերաբերյալ և այլ հատվածներում, այնպես էլ աշխատակազմերի գործելաոճում՝ նշելով, որ յուրաքանչյուր աշխատակից աշխատավայրում պիտի ղեկավարվի միայն օրենքով իրեն վերապահված լիազորություններով և համակարգի շահերին ծառայելու առաջնահերթ սկզբունքով։

Սերգեյ Ատոմյանը շրջայցի ավարտին հիմնարկների ղեկավար անձնակազմին տվել է հասցեական հանձնարարականներ՝ հույս հայտնելով, որ խելամիտ ժամանակահատվածում նկատելի կլինեն թերությունների շտկման արդյունքները՝ միաժամանակ չանտեսելով նաև գնահատանքի արժանի ծառայողների աշխատանքային պարտականությունների կատարման արդյունավետությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում