Չորս հոգուց բաղկացած երկրաբանների խումբն անհետ կորել է Ղազախստանի արևմուտքում՝ Ակտյուբինսկի շրջանում, նրանց որոնողական աշխատանքները շարունակվում են, հայտնել են տարածաշրջանի արտակարգ իրավիճակների գերատեսչության մամուլի ծառայությունից, փոխանցում է РИА Новости-ն:
Գերատեսչության տվյալներով՝ երկրաբանները նոյեմբերի 25-ի առավորտյան ՈՒԱԶ մակնիշի մեքենայով ճանապարհ են դուրս եկել, և նրանց հետ կապը կորել է:
Որոնողական աշխատանքներում ներգրավված է 33 հոգուց բաղկացած հինգ խում և ութ միավոր տեխնիկա: Նոյեմբերի 27-ի առավոտից անհետ կորածների որոնումներին է միացել «Կազավիասպաս» ծառայության ուղղաթիռը։










